29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բուդաղյանը հրաժարվեց, ինքնաբացարկ է ներկայացնելու նաեւ Տիգրան Կարապետյանը

Գորիսի քաղաքապետի թեկնածու “Վարարակն” ՍՊԸ տնօրեն, ՀՀԿ-ական  Արա Բուդաղյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: 

Հիշեցնենք, որ Արա Բուդաղյանը անցած տարի հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է:  Բուդաղյան եղբայրներից մեկն էլ` Արտակ Բուդաղյանը, վիրավորվել էր: Կալանավորվել էին Սուրիկ Խաչատրյանի որդին եւ թիկնապահը, սակայն գործը կարճվեց:

Այս պահին Գորիսի քաղաքապետի թեկնածուները երեքն են.   “Շանի”  ՍՊԸ տնօրեն, Գորիս քաղաքի ավագանու անդամ Հրայր Յոլյանը, “Գամմա” ԲԲԸ տնօրեն Տիգրան Կարապետյանն  եւ “Հայջրմուղկոյուղու” Գորիսի տեղամասի պետ Վաչագան  Ադունցը: Վերջինիս առաջադրել է ՀՀԿ-ն:

Henaran.am-ի տեղեկություններով ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու նաեւ Տիգրան Կարապետյանը: Վերջինիս հետ մեզ խոսել չհաջողվեց, քանի որ նա չի պատասխանում հեռախոսազանգերին:

Մայիսի 21-ից սկսվում է քարոզարշավը: Թեկնածուները ընտրողներին իրենց ծրագրերը կներկայացնեն մինչեւ հունիսի 6-ը: Քվեարկությունը հունիսի 8-ին է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ