21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ասել, որ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, երևի այդքան էլ ճիշտ չէ. ՌԴ դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին

Ռուսաստանը նշանակալից դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

 

«Ռուսաստանը կարևոր և նշանակալից դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում, այդ թվում՝ հենվելով ՀՀ հետ որպես ստրատեգիական գործընկեր ունեցած հարաբերությունների և Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերությունների վրա», – ասաց դեսպանը: 

Նա ընդգծեց, որ ՌԴ-ն գործում է Մինսկի խմբի ձևաչափում, ինչպես նաև ձեռնարկում է առանձին քայլեր՝ նպատակ ունենալով թույլ չտալ էսկալացիա: 

«Բանակցային գործընթացի կարգավորման համար ձեռնարկում ենք այն բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք կարող ենք, բայց պարզ է, որ այս հարցի վերջնական որոշումը կոնֆլիկտի կողմերի որոշումն է: Այստեղ Ռուսաստանի դերին պետք է հավասարակշռված մոտենալ. այն, իհարկե, նշանակալից է, ակտիվ, բայց չի կարող փոխարինել երկու կողմերի գործողություններին: Այն մեխանզմները, որ մենք ունենք, գործարկում ենք, բայց ասել, որ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, երևի այդքան էլ ճիշտ չէ», – ընդգծեց դեսպանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ