Ես և Եվրոպայում ապրող իմ բոլոր ընկերները,դադարեցնում ենք մեր բոլոր ծրագրերը
Հետևելով Արթուր Ասատրյանի անցյալ տարվա հորդորին, բազմաթիվ Էջմիածնեցիներ՝ ովքեր ապրում են Եվրոպայում, միացել էին Էջմիածնի զարգացման և հզորացման գործընթացին։
Այս պահից սկսած հայտարարում եմ՝ ես և Եվրոպայում ապրող իմ բոլոր ընկերները,դադարեցնում ենք մեր բոլոր ծրագրերը՝Դիանա Գասպարյանի դրսևորված վարքի և նրա վարած քաղաքականության պատճառով։
Համարում ենք, որ այս տեմպերով քաղաքը հետընթաց է ապրում եվ սույն տիկինը չունի ոչ մի իրավունք մեջքից հարված հասցնելու մեր համաքաղաքացիներին:
Փորձել ենք այս մեկ տարվա ընթացքում առավելագույնս լռել՝հանուն մեր սիրելի Էջմիածնի: Բայց նրա վերջին տեսանյութը եվս մեկ անգամ փաստեց նրա քաղաքի կառավարման անկարողության մասին:
Մենք սիրում ենք մեր քաղաքը, բայց անընդմեջ հանդիպելով արհեստական խոչնդոտների չենք կարող այս տեսակ պայմաններում համընդհանուր աշխատանք կատարել:
Սրտացավ խորհուրդ տիկնոջը՝ ձեր անձնական շահը թողեք եվ մտածեք քաղաքի շահի մասին, եվ ձեր քայլերով մի ստվեր գցեք մեր սիրելի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի վրա:
Հարգանքներով՝
Արսեն Նիկողոսյան Ֆրանսիա
Գուրգեն Մարտիրոսյան
Գերմանիա
Կարեն Մնացականյան
Ֆրանսիա
Սմբատ Եղիազարյան
Շվեցարիա
Կարեն Առուստամյան
Բելգիա