Հայկական ընտանիքի արժեքները պահելու խնդիր ունենք . Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Ֆեսյբուքի իր տարեգրքում շնորհավորել է ընտանիքի տոնը:
“Անկախ նրանից թե մեզանից յուրաքանչուրը որտեղ եւ ինչ է աշխատում, ի վերջո գնում է ՏՈՒՆ` ընտանիք: Իմ պատկերացմամբ, ընտանիքը`մեր հանգստության, հզորության, անկեղծության հենարանն է: Գոնե, այդպես ուզում ենք: Ցավոք, ոչ բոլորի մոտ է ստացվում, բայց պետք է հասնենք այս հանգրվանին:
Բոլորիդ ամուր, ինքնաբավ, հայկական արժեքներով ապրող ընտանիք եմ ցանկանում, նաեւ առողջություն, միմյանց կողքի կանգնելու կարողություն: Լիարժեք ընտանիքի անդամն է առավել հաճախ սկսում հանրային շահով ապրել, չմտածելով միայն սեփական եսի մասին: Այնպես որ ամենայն բարիք բոլորիդ…”,-գրել է նա: