06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Պուտինը Փաշինյանին հորդորել է չանել նման բան: Փաշինյանին անկյունում են տեղավորել. նոր մանրամասներ Ղազախստանից

ԵԱՏՄ նիստն անախորժ ընթացք է ստացել եւ հայկական պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ժամանակից շուտ լքել է Ղազախստանի մայրաքաղաքը եւ վերադառնում է Հայաստան։ Հրապարակի տվյալներով՝ պատճառն այն է, որ Ռուսաստանի նախագահը չի ընդունել Փաշինյանին։

Քիչ առաջ նոր մանրամասներ հայտնի դարձան։ Պարզվում է, լիագումար նիստին հրավիրված են եղել ոչ միայն ԵԱՏՄ երկրների ղեկավարները՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Բելառուսի, այլեւ որպես պատվավոր հյուր հրավիրված է եղել Տաջիկստանի նախագահը, եւ որպես դիտորդ պետության ղեկավար՝ Մոլդովայի նախագահը։

Մոլդովայի եւ Տաջիկստանի նախագահներին ինչ որ պահի պատվավոր տեղ են հատկացրել, իսկ Նիկոլ Փաշինյանին նախորդ անգամվա նման մի անկյունում եւ ԵԱՏՄ երկրի ղեկավարին ոչ պատշաճ տեղ, ինչից ՀՀ վարչապետը վիրավորվել է եւ փորձել է նիստի կեսից դուրս գալ։ Պուտինը հորդորել է չանել նման բան։ Կայքի աղբյուրի ասելով, սա հայաստանյան արարողակարգի աշխատակիցների մեղքն է, որ նախապես չեն ճշտել ՀՀ պատվիրակության  ղեկավարի նստելու տեղը եւ մնացած մանրուքները։ Բայց ակնհայտ է, որ Ղազախստանի իշխանությունները հատուկ վերաբերմունք են դրսեւորում Հայաստանի վարչապետի հանդեպ, նախօրեին բոլոր անդամ երկրների ղեկավարներին հուշամեդալներ տվեցին, բացի Նիկոլ Փաշինյանից, այսօր էլ նստելու տեղի սկանդալը։

Փաշինյանը մինչեւ վերջ մասնակցել է նիստին, անգամ կարճ ժամանակով մտել է դեսպանատուն, հանդիպել հայ գործարարների հետ, սակայն այցը, կարելի է ասել, հաջող չի անցել եւ պատվիրակությունը ժամանակից շուտ վերադառնում է Երեւան։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ