03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Աղվան Հովսեփյանը խուսափեց «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ հարցերից

Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր՝ մայիսի 28–ին Ապարանում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե արդյոք հարցաքննվե՞լ է Մարտի մեկի գործի շրջանակներում, ապա նաև հարց ուղղեցին իր նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի վերաբերյալ, սակայն Հովսեփյանը անպատասխան թողեց հարցերն ու արագ հեռացավ։

Նշենք, որ այսօր Ապարան են այցելել կառավարության ներկայացուցիչները՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։ Ավինյանին Ապարանում ուղեկցում են ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ