22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սիս գյուղի երեխեքը ասում են՝ Նիկոլը խոստացավ, «գլխառադ» արեց. Փաշինյանին արձագանքեց նախարարը՝ հաշվի կառնեն

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Սիս գյուղի երեխաների արած հայտարարությանը, որը վերաբերում էր գյուղի ճանապարհին։

«Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց… էդ ճանապարհն ինչ եղավ, խի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են, սենց չեղավ», – ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքեց, որ երեխաների բարձրացրած հարցը հաշվի առնելով՝ իրենք ասֆալտը կանեն։

«Նախագիծն արդեն ուղարկել ենք, ուղղակի կարող է կարիք լինել մեկ անձից գնման միջոցը, որպեսզի արագանա պրոցեսը», – ասաց նախարարը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, թե սրանից հետո ՀՀ բոլոր երեխաները կիմանան ճիշտ ձևը որն է։

«Համաձայն եմ պարոն Ավինյանի հետ, գուցե շատ պետք չի երեխեքի ճնշումներին ենթարկվել ու նորմալ ընթացակարգերով անել», – կատակեց Նիկոլ Փաշինյանը։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ