22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այս ամենը Հայաստանում սուպերվարչապետական համակարգի առկայության լավագույն ապացույցն է. Քաղտնեխնոլոգ /տեսանյութ/

«Գործադիր մարմնին դուր չի եկել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը։ Ուստի հարց է առաջանում, այս ամենը կարելի՞ է ընկալել՝ որպես մեսիջ, որ այսուհետև դատավորները պետք է առաջնորդվեն ոչ թե Սահմանադրությամբ և համապատասխան օրենքներով, այլ ունենան քաղաքական «հոտառություն»  և դիտարկեն, թե վարչապետն այս կամ այն գործի վերաբերյալ ինչ որոշում կարող է կայացնել։ Այս ամենը լավագույն ապացույցն է Հայաստանում սուպերվարչապետական համակարգի առկայության»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Նա նաև հավելեց՝ ինչ որոշում էլ հետագայում կայացվի երկրորդ նախագահի գործի վերաբերյալ, այն հավատ չի ներշնչելու, քանի որ այս ամենից հետո բոլորը հավատում են, որ դատական համակարգն այլևս անկախ չէ, և բնավ կարևոր չէ՝ Ռոբերտ Քոչարյանին կարդարացնե՞ն, թե՞ կդատապարտեն։

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նշել էր, որ պետք է «պաշարեն»  դատարանները, Արմեն Բադալյանն ասաց, որ սրանից հետո, երբ մարդիկ դատարաններում ինչ-որ գործ կունենան, ցանկացած որոշման դեպքում, առաջին հերթին՝  փորձելու են ճանապարհ գտնել դեպի վարչապետին կամ նրա մերձավորներին, որպեսզի նրանց միջոցով կարողանան հարց լուծել։

«Դեռևս հստակ չէ, թե ինչպես կլինի Միացյալ Նահանգների և ԵՄ-ի արձագանքն այս գործողության վերաբերյալ, ենթադրելի է, որ արձագանքը խիստ բացասական է լինելու։ Այս ամենն իշխանափոխությունից հետո իր արձագանքը կարող է ունենալ՝ 5-10 տարի հետո, չի բացառվում»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ