23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Լուսավոր Հայաստանն» ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նպատակով ստորագրահավաք է սկսել

Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նիստում որոշում կայացրեց հրավիրել Ազգային ժողովի  արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք։

«Լուսավոր Հայաստանից» հայտնում են, որ ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։ 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ «Իմ քայլը»  և «Բարագավաճ Հայաստան»  խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում միանալ նախաձեռնությանը և գալ խորհրդարան՝ այն ստորագրելու»:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դարանների մուտքերն ու ելքերը։ Նա նաեւ հայտնել էր, որ 12։00-ին ուղիղ եթերով ելույթ կունենա՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին:

Վարչապետի կոչը մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարություններով են հանդես եկել մի շարք կուսակցություններ, այդ թվում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ