22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դատախազները դիրքորոշում հայտնեցին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։

 

Այս պահին քննվում է երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը։

Այս պահին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ դատական նիստերի դահլիճում չէ։

Մնացած 3 դատախազները՝ Պետրոսյան, Բաղդասարյան, Բիշարյան, ներկայացնում են նշված հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումները՝ թե քննությունից թաքնվելու, քննության վրա ազդելու և թե հիմնավոր կասկածի առնչակցության մասերով։

Դատախազները որպես փախուստի ռիսկ գնահատեցին այն հանգամանքը, որ Ռ. Քոչարյանը դիմել է վարույթն իրականացնող մարմնին երկրի տարածքից դուրս գալու խնդրանքով, ինչը նախագահող դատավորը խնդրեց առավել մանրամասն մեկնաբանել։

Դատախազը նշեց, որ իրենք չեն կարող ասել, թե եթե բավարարվեր այդ խնդրանքը, ինչ վարքագիծ կդրսևորեր Ռ. Քոչարյանը, իրենք այն ժամանակահատվածում, երբ երկրորդ նախագահն ազատության մեջ էր, որպես խափանման միջոց են ընտրել ստորագրությունը երկրից չբացակայելու համար՝ դրանով իսկ նվազեցնելով փախուստի ռիսկը։

Դատախազների կողմից հարցի վերաբերյալ իրենց տեսակետը հայտնելուց հետո պաշտպանական կողմը փորձեց ճշտել, թե արդյոք այն դիրքորոշո՞ւմ էր, պարզապես տեսակե՞տ էին հայտնում, թե՞ դա միջնորդություն էր, ինչին դատավորը պատասխանեց, որ ընդամենը դիրքորոշում էին հայտնում դատախազները։

Դրանից հետո հայտարարվեց 20 րոպե ընդմիջում, որպեսզի պաշտպաններն ի մի բերեն իրենց դիրքորոշումը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ