07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ջերմուկի քաղաքապետը առաջադրվել է

2006թ-ից Ջերմուկի քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Հովհաննիսյանը կմասնակցի հունիսի 8-ին կայանալիք Ջերմուկի քաղաքապետի ընտրություններում: Նրա թեկնածությունը առաջադրել է ՀՀԿ-ն: Ջերմուկի գործող քաղաքապետին ձեռնոց են նետել եւս երկու թեկնածու: Նրանք անկուսակցական են եւ ինքնառաջադրվել են. “Ջերմուկ” ՓԲԸ տնօրեն Կորյուն Ստեփանյանն ու “Հայջրնախախագիծինստիտուտ” ՓԲԸ ավագ տեխհսկիչ Ազատ Հովակիմյանը:

Հիշեցնենք, որ բացի Ջերմուկի քաղաքային համայնքից, քաղաքապետի ընտրություններ են նաեւ Գորիսում:Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Գորիսը 13 տարի ղեկավարող, ՀՀԿ-ական քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը չի առաջադրվել:

Այստեղ առաջադրվել են 4 թեկնածու:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ