21 Մարտի, Saturday, 2026
KFC

Ուկրաինայում ռազմական բախումներն ազդեցություն են թողել նաեւ ֆուտբոլի վրա

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է ընդունել Պրեմիեր լիգայի եւ Առաջին, Երկրորդ դիվիզիոնների առաջնության առաջիկա տուրն անցկացնել առանց հանդիսականների: Առանց հանդիսականների կանցկացվի նաեւ Գավաթի եզրափակիչ հանդիպումը:

Նման քայլի համար հիմք է հանդիսացել Ուկրաինայի արեւելյան շրջաններում շարունակվող ռազմական բախումները ռուսամետ ակտիվիստների եւ ուժային կառույցների միջեւ, որոնց ընթացքում գրանցվել են բազմաթիվ զոհեր:

ՈւՖՖ-ն մարզադաշտերում անվտանգությունն ապահովելու համար որոշում է կայացրել հանդիպումներ չանցկացնել Դոնեցկի, Լուգանսկի, Օդեսայի և Խարկովի շրջաններում: Հիմք ընդունելով երկրի ՆԳՆ-ի զգուշացումները՝ այլ շրջաններում հանդիպումները կացնակցվեն աշխատանքային օրերին եւ ժամերին։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ