22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արմեն Սարգսյանը դիրքավորվում է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. Իրատես

Որքան Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկնում է, այնքան ակտիվանում են քաղաքական դաշտի մյուս խաղացողները։ Նախկին իշխանություններն իրենց արբանյակներով ու բևեռներով կուլիսային քննարկումների և խմորումների աշխույժ փուլում են։ Սակայն իշխանությունում եղած որոշ ուժեր էլ ժամանակ չեն կորցնում, և նրանց մեջ ինքնատիպ ու նուրբ քայլերով առաջ է շարժվում երկրի նախագահը՝ Արմեն Սարգսյանը։

Վերջինս բավական թիրախավորված, սակայն առաջին հայացքից «անմեղ» քայլերով հակադրվում է Նիկոլ Փաշինյանին։ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մորը վարչապետն ազատեց աշխատանքից, նախագահը մի քանի օր անց իր մոտ աշխատանքի ընդունեց նրան, «Քաղաքացու օրը» Փաշինյանը քաղաքի սրտում խորոված էր անում, Արմեն Սարգսյանն իր աշխատակազմում աշխատանքի ընդունեց վիրավորված զինծառայողի։ Կարելի է այս հետաքրքիր զուգահեռները շարունակել, դրանք կան ու հաստատ շատ են լինելու (միջազգային լուրջ կապեր ունեցող Արմեն Սագսյանին հեշտ չի լինելու խաղից դուրս թողնել)։

Հասկանալով, որ իրավիճակը երկրում գնալով բարդանում է, և հնարավոր է Փաշինյանը չկարողանա պահել իշխանությունը, Արմեն Սարգսյանը, թերթի տեղեկություններով, պատրաստվում է հնարավոր ֆորսմաժորային իրավիճակի պարագայում իր ձեռքը վերցնելու իշխանության ղեկը, վերահսկելու քաղաքական դաշտն ու խորհրդարանական մեծամասնությանը։

Այս առումով ուշագրավ թեզ է քննարկվում։ Այն է՝ խորհրդարանական մեծամասնությունում կան բազմաթիվ թևեր և, միակ «մերանից»՝ Փաշինյանից զրկվելու դեպքում, նրանք ինքնապաշտպանական բնազդով ձգտելու են մեկի թևի տակ մտնել, իսկ այս պարագայում լավագույն տարբերակը Արմեն Սարգսյանն է, որը հանրության համար ընդունելի կերպար է՝ ի տարբերություն նախկին իշխանությունների հետ համագործակցած, տարբեր քաղաքական խաղերի մեջ եղած անձանց:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ