05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Մեզ պետք է ազգային արժեհամակարգի ամրապնդում, կրթական ցենզի բարձրացում, հայրենասիրության քարոզում»

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը գրում է. 

«Հայկական սովորույթները և արժեքները բավարարում են հայի կենսական պահանջմունքները և իմաստավորում կյանքը

Ամենացավոտ հարվածը, որ հայ հասարակությունը արդեն 1 տարի է ստանում է, իշխանության կողմից ազգային արժեհամակարգի ուղորդված քայքայումն է: Այսինքն վերևից ծրագրավորված կատարվում է արժեհամակարգի <<հեղափոխություն>>:
Արտասահմանյան հիմնադրամներից սնվող, ներկայիս իշխանությունների կողմից անթաքույց հովանավորվող, ազգությամբ հայ մի շարք տականքներ ձեռնամուխ են եղել
1. Հայ ավանդական ընտանիքի քայքայմանը
2. Թմրանյութերի քարոզչության տարածմանը
3. Ոտնձգություն Հայ Առաքելական Եկեղեցու և հայ հավատքի դեմ
4. Արցախյան պատերազմի հերոսների հեղինակությանը և դրանով հայ ժողովրդի հավաքական հաղթանակը հեղինակազրկելու ն
5. սեռական փոքրամասնության իրավունքների քարոզչության
6. մշակույթի նախարարության վերացման և այլն:
Սիրելի հայրենակիցներ, մեզ արժեհամակարգի հեղափոխություն պետք չէ, այլ ճիշտ հակառակը՝ մեզ պետք է ազգային արժեհամակարգի ամրապնդում, կրթական ցենզի բարձրացում, հայրենասիրության քարոզում, ազգային-պետական միաբանության ապահովում»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ