22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինձ համար չկա հին ու նոր Հայաստան, կա՝ մի Հայաստան. ԿԳՆ մամուլիս խոսնակը հրաժեշտ է տալիս

ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում աշխատանքային իմ վերջին օրն է։ ԿԳ նախարարի մամուլի խոսնակի պաշտոնում ծառայությանս 3 տարիների ընթացքում փորձել եմ մասնագիտական և մարդկային կարողություններս ծառայեցնել պետական կառույց-զանգվածային լրատվամիջոցներ առավել մատչելի ու արդյունավետ կապի հաստատմանը, հրատապ հարցերի հիմնավոր արձագանքմանը: 

Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում իմ լրագրող գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության, փոխադարձ ըմբռնման համար: Անկախ աշխատանքային և մասնագիտական դժվարություններից՝ մեզ հաջողվել է պահպանել մարդկային ջերմ հարաբերություններ:
Շնորհակալություն ՀՀ կրթության և գիտության նախարարության բոլոր աշխատակիցներին, որոնք պատվով են տանում պետական ծառայողի բարձր կոչումը և, լինելով ոլորտի պրոֆեսիոնալներ, երբեմն օրվա ընթացիկ աշխատանքների բեռի տակ չեն հասցնում իրենց ստեղծարար միտքը գործնականի վերածել:

Իմ խոնարհումը ուսուցիչներին, կրթօջախների տնօրեններին, դասախոսներին, կրթության ոլորտի նվիրյալներին, որոնք, անկախ բարեփոխումների վեկտորից, մշտապես ծառայում են երիտասարդ սերնդի դաստիարակության պատասխանատու ու պատվավոր գործին:
Կրկին շնորհակալություն բոլորիդ: Կհանդիպենք նոր աշխատավայրում, որտեղ շարունակելու եմ մասնագիտական կարողություններս ծառայեցնել Հայաստանին: Ինձ համար չկա հին ու նոր Հայաստան, կա՝ մի Հայաստան»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ