01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սա այն հարցն է, որ խոսքի ազատության համաչափ սահմանափակումը՝ երեխայի լավագույն շահից ելնելով, կարծում եմ, թույլատրելի կլինի

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր երկրում եղել է դեպք, ու ոչ շատ վաղուց, որ ագրեսիվ տրամադրված ինչ-որ մարդկանց բազմություն տապալել է պետության նախկին ղեկավարի ասուլիս։ Ընդ որում, պետության այդ նախկին ղեկավարի նկատմամբ առկա էր հանրային գերակշիռ բացասական կարծիք։

Ո՞վ դատապարտեց։

Իրար հերթ չտալով՝ դատապարտում են։ Արժեքներ են մեջբերում, բաներ են անում։

Իրականում ոչ թե արժեքներ են պաշտպանում, այլ յուրայիններին։

Հիմա արժեքների մասին։ Իմ կարծիքով, ամեն մեկը չպետք է իրավունք ունենա երեխաների դաստիարակությանը վերաբերող գիրք հրատարակել՝ «անհասկանալի» գաղափարներ տարածելով (օրինակ՝ որ 3-6 տարեկան երեխան պետք «իրավունք ունենա» մենակով փակվել իր սենյակում ու ակնկալել, որ ոչ ոք ներս չմտնի… ԱՅ ՔԵԶ ԲԱՆ!!!)։

 

Ինքնակարգավորման, ազատականության տրամաբանությունն այստեղ այնքան էլ չի աշխատում, և պետությունը պետք է որոշակի միջամտություն իրականացնի՝ կարգավորիչ գործառույթի շրջանակում։ Գուցե պետք է մտածել լիցենզավորման կամ թույլատվական բնույթի ա՞յլ ընթացակարգի մասին։

Ամեն դեպքում, սա այն հարցն է, որ խոսքի ազատության համաչափ սահմանափակումը՝ երեխայի լավագույն շահից ելնելով, կարծում եմ, թույլատրելի կլինի»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ