22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում այլասերված փոքրամասնությունը փորձում է իր կամքը պարտադրել բացարձակ մեծամասնությանը. Հայտարարություն

Հայտարարություն

Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը սույնով հայտարարում է, որ սկսված պայքարն առաջիկայում էլ ավելի է թեժանալու:

Ա’րդ, դիմում ենք հայ հասարակության բոլոր շրջանակներին, յուրաքանչյուր ավանդապաշտ հայ անհատի, հանուն մեր երեխաների, միանալ հայկական ավանդական արժեքների համար տարվող պայքարին:

Այսօր Հայաստանում

այլասերված փոքրամասնությունը փորձում է իր կամքը պարտադրել բացարձակ մեծամասնությանը: Մենք երդվել ենք` թույլ չենք տալու, որովհետև նոր-ազատական անվերահսկելի քարոզարշավը հակասում և սպառնում է ո’չ միայն մեր մշակույթին  ու կենցաղին, այլև` մեր երկրի սահմանադրությանը:

Կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին` Հայաստանի Հանրապետության օրենքի սահմաններում բացահայտել այլասերող գործողություններն ու  մատնացույց անելով  կատարողներին` նրանց գամել ամոթանքի սյունին:

Իսկ Հայաստանի Հանրապետության իշխանություններին կոչ ենք ուղղում` փրկել թավշյա հեղափոխության ձեռբերումները` իր շարքերից հեռացնելով սորոսականներին ու այլասերվածներին:

Արդար, ներառողական և հավասար հասարակության կառուցման գործընթացի տերը մեր ազգն է, մեր ավանդապաշտ, պատասխանատու, հայրենասեր և հպարտ հայ քաղաքացին:

«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ