02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Վենդետա է.Վոլոդյա Հովհաննիսյանը՝ Մարտի 1-ի գործի դատավարության մասին /տեսանյութ/

Վերջին օրերին լայն քննարկման դարձած թեման՝  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցն է, որի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ Հայաստանի Զինված ուժերի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Միրզոյանի հայտարարությունը որակում է օրինականությունից զերծ ուղերձ։

«Այսօր մութ սենյակում կատու փնտրելը ավելորդ է, որովհետև Գագիկ Ծառուկյանը անձամբ ոչ մի բիզնես չի ղեկավարում, նա այն տվել է կառավարման։  Եվ հայտարարել, որ Գագիկ Ծառուկյանը այսպես, այնպես, դա պարզապես առիթ է, որպեսզի ոչնչացնեն Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժը, որովհետև այդ ուժը լուրջ քննադատական ուղի է վերցրել»,- ընդգծեց Վոլոդյա Հովհաննիսյանը։

Վոլոդյա Հովհաննիսյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակ իշխանության է   ձգտում և հավելում, որ Փաշինյանը դեռ առաջնորդ է, նա կառավարիչ չի դարձել։ 

«Ես նույնպես պայքարել եմ Սերժ Սարգսյանի դեմ։ Ես ողջունել եմ Փաշինյանի՝ իշխանության գալը, մեծ հույսեր ունեի, սակայն տեսնում եմ, որ ոչ թե նոր քաղաքական ուժ եկավ, այլ նոր անձ, որը բացարձակ իշխանության է ձգտում և չունի փորձառու քաղաքական թիմ»։

 Անդրադառնալով Մարտի 1-ի գործի դատավարությանը, Վոլոդյա Հովհաննիսյանը այն  հետևյալ կերպ է բնորոշում.

«Վենդետա է, Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է այն բոլոր քաղաքական ուժերին,  որոնք կարող են իրենց դեմ լինել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ