3-ից 6 տարեկան երեխաներին սովորացնելու են էռոգեն գոտիների, շոյանքների մասին. օգտատերերը ահազանգում են
Վիտուալ տիրույթում որոշակի անհանգստություն է նկատվում մայիսի 4-ին Բուկինիստ գրախանութում տեղի ունենալիք մեղմ ասած՝ տարօրինակ խորագրով միջոցառման առնչությամբ, որտեղ հրավիրված են 3-ից 6 տարեկան երեխաները՝ ծանոթանալու «Իմ մարմինն անձնական է» գրքին:
Վերգինե Հովհաննիսյանը գրում է. «Անբարոյականություն է սա՝ պղծել մանուկներին, գլուխները լցնել աղբով: Վստահ եմ, որ սրա հետևում սորոսական լարաներն են կագնած, քանի որ գրքի վերնագիրը նրանց կարգախոսներից է: Խնդրում եմ ընկերներիս, ովքեր կարող են՝ տարածել այս նյութը՝ կանխելու նման հանդիպումները: Երեխաներին հեքիաթներ է պետք կարդալ, ոչ թե այլասերել»:
Մեկ ուրիշ օգտատեր նկատում է. «Սա բոյկոտել է պեեեետք ժող ջան: Սորոսենք միայն մեր իմացած հիմնադրամի միջոցով չեն գործում,այլ տարատեսակ անվանումներով՝ դուստր միավորների: