26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը գործարանը կնվիրի՞. իշխանական պատգամավորը սպասում է /տեսանյութ/

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը, պատասխանելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե Արարատի ցեմենտի գործարանը կնվիրի իմքայլականին, եթե վերջինս ապացուցի, որ գործարանը ձեռք է բերվել 200 հազար դոլարով, ինչպես հայտարարեց ԱԺ ամբիոնից, ասաց, որ կառավարության համապատասխան որոշումը կայացվել է 2002 թվականին, որտեղ նշվում է, որ բաժնետոմսերի գինը հասնում է 200 հազար դոլարի.

«Դրանից հետո գրվում է նաև պարտքի մասին: Սակայն, որպեսզի հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, պետք է հասկանանք՝ վճարում կատարվե՞լ է, թե՝ ոչ: Բացի դրանից, գործարանը վաճառվել է «Ռոբերտո» ընկերության, որի հետ իր կապը Գագիկ Ծառուկյանը չի հաստատում: Ես կմեջբերեի կառավարության որոշման նաև մյուս կետերը, որոնցով էլեկտրաէներգիայի, ջրի բոլոր պարտքերը ներվում են գործարանին: Երկրորդ՝ ես կհորդորեի իմ գործընկերներին ներկայացնել նաև այն իրավիճակը, թե ինչ է եղել գործարանի հետ սեփականաշնորհումից մեկ տարի առաջ, ինչպե՞ս է գազի պարտքը 1 միլիոնից դարձել 7 միլիոն, ո՞ւր է գնացել այդ ընթացքում ցեմենտի գործարանում առկա 1,5 միլիոն դոլարի ցեմենտը և այլն: Կայքում գրված է, որ 2002-ին գործարանն անցել է «Մուլտի Գրուպին», սակայն այդ թվին գործարանն անցել է «Ռոբերտո» ընկերությանը, որը գրանցված է Բելգիայում, սակայն դրա հիմնադիրն օֆշորային ընկերություն է: Թող բարի լինեն բացահայտեն այդ ընկերության իրական սեփականտերերին, ու ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա»:

Հարցին, թե Ծառուկյանը նվե՞ր է տալու գործարանն իրեն, Գևորգյանն ասաց, որ վերջինս պետք է որոշի, իսկ ինքը սպասում է առաջարկների:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ