04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է

Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը եւ առաջադեմ հանրությունը հիշում են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերին: Հայոց ցեղասպանությունը մի քանի փուլով է իրականացվել, բայց սկիզբը համարվում է 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Ստամբուլում ձերբակալվեցին հայ մտավորականներ, որոնք այնուհետեւ աքսորի ճանապարհին գազանաբար սպանվեցին։

1892-ից 1923 թվականները Համիդյան Թուրքիան, այնուհետեւ երիտթուրքերի կառավարությունը՝ Թալեաթի, Էնվերի եւ Ջեմալի գլխավորությամբ, Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Օսմանյան Թուրքիայի նահանգների հայությանը ենթարկել զանգվածային արտաքսման եւ ոչնչացման: 

Գրեթե 1,5 մլն մարդ է բնաջնջվել 1915-ից 1923 թվականներին: Կես միլիոնից փոքր-ինչ ավելի հայրեր տարածվել են ամբողջ աշխարհում: Ցեղասպանության հետեւանքով Արեւմտյան Հայաստանը զրկվել է իր բնիկ ժողովրդից, իսկ հայրեը՝ իրենց պատմական հայրենիքից: Ոչնչացվել են հազարավոր պատմական եւ ճարտարապետական հուշարձաններ, ձեռագրեր, պղծվել են սրբավայրերը: Հրկիզվել եւ կողոպտվել են ավելի քան 60 հայկական քաղաքներ եւ 2,5 հազար գյուղեր:

Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են մի քանի տասնյակ պետություններ, առաջինը Ուրուգվայն էր՝ 1965 թվականին, հետագայում՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Վատիկանը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ միջազգային այլ կազմակերպություններ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ