26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փամփուշտը թռավ հողագործի գլխով. ականատեսի պատմություն կյանքի ու մահու սահմանագծից /ֆոտո, վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում մի քանի օր անցկացնելուց հետո ուղղակի համոզվում ես, որ այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդ` մանուկ, թե մեծահասակ, տղա, թե աղջիկ, հերոսներ են, բառի բուն իմաստով:

 

 Մայիսի 2-4-ը մի խումբ լրագրողների, ուխտավորների հետ այցելության էինք մեկնել Տավուշի մարզի Ներքին կարմիրաղբյուր, Մովսես, Չինարի և Այգեպար գյուղեր: Այցելությունը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր և զորամաս կազմակերպել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ: Երբ բնակվում ես քաղաքում ու թշնամու կողմից ամեն րոպե արձակվող կրակոցների մասին լսում ես, երբեմն թվում է, թե ինչ-որ ֆիլմից դրվագ է քեզ նկարագրվում, սակայն երբ հարցազրույց ես վարում գյուղացիների հետ ու հանկարծ թշնամին սկսում է կրակել, միայն այդ ժամանակ ես գիտակցում` պատերազմը, դե ֆակտո, շարունակվում է: Խաղաղ բնակչության վրա ամեն օր կրակում են` փորձելով վախեցնել, չթողել հող մշակել, անասուն պահել: Սակայն բնակիչները հպարտությամբ են նշում, որ չնայած կրակոցներից որոշ չափով անհանգստություն կա, սակայն ամուր են կառչած իրենց հողին: Նրանք ասում են` չեն հեռացել, չեն էլ հեռանալու, արարում են ու շարունակելու են արարել, հող են մշակում այն պարագայում, երբ գլխների վրայով փամփուշտն է անցնում, իսկ հայ սահմանապահներին, հայոց բանակին էլ ամեն րոպե շնորհակալություն են հայտնում:

Սակայն, շնորհակալություն պետք է հայտնել նաև ձեզ, սահմանամերձ գյուղերի բնակիչներ, որ դուք կաք ու որ այդքան քաջ ու հաստատակամ եք:

Նշեմ, որ գյուղերում կազմակերպվեցին նաև համերգներ, իսկ արդեն ավարտին այցելության գնացինք զորամաս: Զինվորների հետ շփվելով, մեր բանակի մարտական ոգին տեսնելով էլ գիտակցում ես` հայկական բանակն ամենահզորն է: Այստեղ ունկնդիր եղանք զորամասի նվագախմբի գեղեցիկ կատարումներին: Զորամասում նաև մատուցվեց Սուրբ պատարագ Եկեղեցական հասարակական հարցերի հայեցակարգային հիմնադրույթների գրասենյակի տնօրեն Բագրատ սրբազան Գալստանյանի կողմից: 

Ի դեպ, գյուղի բնակիչները մեզ խոստովանեցին` հոգևոր սննդի անհրաժեշտություն ևս զգում են ու շնորհակալ էին, որ Սրբազանը և մյուս հոգևորականները իրենց օրհնությամբ այնտեղ էին:

Այցելության ավարտին Սրբազանն ու զորամասի հրամանատար փոխգնդապետ Սամվել Մինասյանը ներկայացրին իրենց դիտարկումներն այս ուխտագնացության անհրաժեշտության մասին:

Այցելության մանրամասները առաջարկում ենք դիտել մեր ամփոփիչ տեսանյութում:

Հ. Գ. Henaran.am-ն առաջիկա օրերի ընթացքում կներկայացնի սահմանամերձ գյուղի բնակչի ու զինվորի առօրյան, խնդիրներն ու հոգսերը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ