14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ներթիմային գզվռտոց. Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ ընդդեմ Նազենի Ղարիբյանի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի փոփոխության փաթեթն ընդունելուց հետո որոշ նախարարություններում ներթիմային գզվռտոցը սրվել է փոխնախարարների շրջանում։ Բանն այն է, որ որոշ նախարարություններ վերակազմավորվելու են, միանալու են մյուսներին, մասնավորապես մշակույթի, սպորտի նախարարությունները՝ կրթության եւ գիտությանը, եւ նոր ստեղծվող սուպերնախարարությունն ունենալու է մեկ նախարար ու ոլորտային փոխնախարարներ։ Այսինքն՝ գործող փոխնախարարներից միայն մեկն է մնալու պաշտոնին։

Որոշ տեղեկություններով, հատկապես բուռն պայքար է ընթանում մշակույթի փոխնախարարներ Նազենի Ղարիբյանի եւ Տիգրան Գալստյանի միջեւ։ Վերջինս հույս ունի, որ տիկնոջ շուրջ բարձրացած աղմուկը կտա իր արդյունքը, եւ ինքը կդառնա սուպերնախարարության՝ մշակույթի գծով փոխնախարարը։

Ի դեպ, նա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ ջերմ հարաբերություններ ունի։ Պայքար է գնում նաեւ կրթության գծով փոխնախարարների միջեւ․ հիմա նրանք 3-ն են, որից երկուսը՝ կին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ