06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դըմփ-դըմփ հու: Վալերիանկա չկա՞

«Եթե որևէ մեկը իրավական առումով գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել Հայաստանի դրոշը, ուրեմն մեր պատկերացումները պետության մասին տարբեր են». Նիկոլ Փաշինյան:

Եռագույնը Նիկոլ Փաշինյանի «ոտերին չէր» հեղափոխության օրերին, երբ ազգային դրոշը «դուխով» աղջիկների համար ծառայում էր որպես կրծքկալ, «դուխով» վարորդների համար՝ մեքենաներից կախված պոլիշոր, իսկ մյուս «դուխովների»  համար գոտկատեղից ներքեւ կապած մի լաթի կտոր էր: Բա՜ եռագույնո՜վ նասկի՜ն… Ինչե՜ր տեսավ Եռագույնը վերջին տասը ամիսների ընթացքում…

Վարչպետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ապացուցեց որ ոչ միայն Եռագույնն է անպաշտպան: Ավելին, այն քաղաքացին, ով Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության,  դեռ ՀՀ վարչապետի պաշտոնավարման մեկ տարին չլրացած ուղիղ իմաստով զգաց հեղափոխության ապտակը: Փաշինյանը հաճույքով նվաստացրեց իրենից մի քանի դաս ցածր դիրքով ՊԵԿ աշխատակցին՝ ինչ է թե վերջինս վարչապետի սրտով չէր կանգնել: 

Եւ ուրեմն դարձյալ իրողություն  փոխվեց: Ամիսներ առաջ այդ քաղաքացին էր հեղափոխության, նրա առաջնորդների տերը: Համենայնդեպս, այդպես էր հայտարարում Նիկոլ Փաշինյանը.  

 

«Երբ որ ասում եք՝ դուք վարչապետ եք դարձել, դուք մեր տերն եք, դուք սխալ եք ասում, այդ դուք եք տերը Ձեր հայրենիքում։ Կարող է՝ Հայաստանում եղել է ղեկավար, որին հաճույք է պատճառել, որ մարդիկ ասեն՝ իրենց տերն է, բայց ես ձեր ծառան եմ, տերը դուք եք»: 

Դըմփ-դըմփ հու: Վալերիանկա չկա՞:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ