27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը մանրամասն խոսել է. հայտնի է՝ երբ կհրապարակվի վճիռը /տեսանյութ

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանը որոշումը կհապարակի ապրիլի 11-ին։

«Ռոբերտ Քոչարյանը շատ երկար, մանրամասն ելույթ ունեցավ, նկարագրեց մանրամասները», – քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում նիստերի դահլիճից դուրս գալով լրագրողներին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Քոչարյանի ելույթում, ըստ փաստաբանի, նորություններ չեն եղել. նա կրկնել է տարբեր առիթներով տարբեր դատարաններում հնչեցրած իր խոսքը։ «Այսօր դատարանում չհնչեց մի բան, որը չի հնչել նախորդ դատավարությունների ժամանակ», – նշեց Ալումյանը։

Հիշեցնենք՝ Քոչարյանի պաշտպանական թիմը բողոքարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ