04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Խորհրդարանն ընդունեց «Քաղաքացու օր» սահմանող նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 97 կողմ, 3 դեմ և 6 ձեռնպահ ձայնով ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագծով սահմանվեց ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես քաղաքացու օր: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, որպես ՀՀ քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:
Կառավարության այս նախաձեռնությունը պայմանավորված է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններով:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դեռ չգիտի, թե ինչպես է նշելու քաղաքացու օրը, սակայն եթե մանղալով խորոված անող լինի, կարող է ինքն էլ միանա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ