14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայտնի ֆեյքը ձերբակալվել է

Ֆեյքերի մասով վարչապետի հանձնարարությունն արդեն կատարվել է, այսօր ձերբակալվել է մեկ անձ: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ խոսքը վերաբերում է ակնհայտ ապատեղեկատվություն տարածող հայտնի ֆեյսբուքյան էջին՝ «Դուխով Հայաստանին. «Այդ էջի տակ թաքնված անձը հայտնաբերվել է և ձերբակալվել: Հարուցվել է քրեական  գործ ռասսայական, կրոնական, ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով: Մնացած մանրամասները ԱԱԾ մամուլի կենտրոնը կտրամադրի»:

Վանեցյանը նշեց, որ ԱԱԾ-ն չի պայքարում ֆեյքերի դեմ, պայքարում է այն հայտարարությունների և այն հայտարարություններ անողների դեմ, որոնց պարունակության մեջ կա հանցակազմ, իսկ եթե հանցակազմ չկա, անկախ նրանից ֆեյք է, թե՝ ոչ, ԱԱԾ-ն անելիք չունի, քանի որ խոսքի ազատութան սկզբունքը Հայաստանում հարգվում է:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ