28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ալիևը իր առջև խնդիր է դրել ջարդել. Թևան Պողոսյան /տեսանյութ/

Որևէ հիմք չկա չհավատալու Փաշինյանին, որ ինքը խոսել է այն մասին, ինչի մասին նախապես հայտարարել էր, որ պետք է խոսեր, «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
Խոսելով այն մասին, թե ինչ խնդիր է դրել Ադրբեջանն ու ինչի է ուզում հասնել հանդիպումից հետո հայտարարելով, թե Ադրբեջանի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել և պատերազմը դեռ չի ավարտվել՝ Պողոսյանը նշեց.

«Իմ պատկերացմամբ՝ նա մի խնդիր է դրել իր առջև ջարդել հայկական միասնականությունը: Դրա համար կարևոր չի ինքը համաձայնվել է, չի համաձայնվել նրան, ինչ խոսվել է, ինքը հանդիպումից դուրս գալուց հետո գիտեր, որ հատուկ մեսիջներով սկսելու է աշխատել ու ասել, որ ոչ մի բան չի փոխվել և ինչպես Փաշինյանն իր մեծ ասուլիսում ասել էր՝ որևէ երրորդ երկրում որևէ չինովնիկ մի բան է ասում ու Հայաստանն ալեկոծվում է: Իմանալով սա՝ Ալիևն ամբողջությամբ իր ցանկությամբ սկսեց ներկայացնել իրավիճակը: Դա էր խնդիրը ու ժամանակ շահելու ձևը»:

Թևան Պողոսյանն ընդգծեց, որ հայկական կողմը օրակարգը պետք է իր ձեռքը վերցնի ու կարողանա այն խաղացնել սեփական այլընտրանքները հզորացնելու համար:

Մարամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ