23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«… Եւ ուզում եմ վստահ լինել, Որ զգում եք ջերմությունն իմ շուրթերի». Նիկոլ Փաշինյանը նոր բանաստեղծություն է գրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է.

«Այսօր Արմավիրի մարզ էի գնացել՝ «Բաղրամյան» զորավարժարան: Այցը կապված էր ԶՈւ գործունեության հետ. պաշտոնական հաղորդագրությունը կա:

Ճանապարհին ավտոմեքենայից տեսնում էի ինձ ողջունող մարդկանց՝ ոմանք դա անում էին այգում կամ բոստանում գործից կտրվելով:

Ժամանակ շատ չունեի եւ ընդամենը երկու տեղ կարողացա կանգնել՝ մարդկանց հետ խոսելու: Ու հետո սկսեցի նեղվել, որ հեռվից ողջունող շատ մարդկանց հետ չկարողացա շփվել:

Ողջ ճանապարհին մտածում էի գործից կտրվող ու ինձ ողջունող այդ մարդկանց մասին: Մինչեւ հասա Երեւան՝ ծնվեց այս բանաստեղծությունը:

Երկար մածում էի՝ հրապարակե՞մ թե ոչ: Հետո որոշեցի հավատարիմ մնալ հին սկզբունքին. եթե ասելիք կա՝ պետք է ասվի:

Համբուրում եմ ձեր ձեռքերը, 
որ պարզել եք ինձ հեռվից,
Եւ ուզում եմ վստահ լինել,
որ զգում եք իմ շուրթերի ջերմությունը:

Համբուրում եմ ձեր աչքերը,
որ սիրով են ինձ նայում, 
Եւ ուզում եմ վստահ լինեք՝
եթե անգամ ձեր այդ սերը չքանա,
եթե անգամ ատելություն դառնա ձեր այդ սերը՝ 
Իմ աչքերի սերը երբեք չի խամրելու:

Համբուրում եմ այն կածանը, 
որ բացել եք դուք հիմա: 
Եւ ուզում եմ վստահ լինեք՝
ձեր ոտքերի կոշտուկների գնով բացված այդ կածանը՝ 
մայրուղի է դառնալու։

Համբուրում եմ ձեր ձեռքերը,
որ ճաքերով են պատված:
Եւ ուզում եմ վստահ լինել, 
Որ զգում եք ջերմությունն
իմ շուրթերի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ