Արարատի մարզպետը վաղը կազատվի աշխատանքից
Վաղը՝ ապրիլի 30-ին կայանալիք կառավարության նիստի օրակարգի 26-րդ կետը զեկուցելու է տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերետյանը, ով ներկայացնելու է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին աշխատանքից զատելու մասին որոշումը:
“Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է է.
Արամայիս Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ”,-գրված է որոշման նախագծում:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Արամայիս Գրիգորյանը նշանակվելու է բնապահպանության նախարար: