05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հիսուն պետական աշխատող գործազուրկ դարձավ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարվեց։ Որոշումը կառավարությունը կայացրեց այսօր՝ մարտի 29-ի նիստում։

Կազմակերպության գործառույթներն այսուհետ կիրականացնի նախարարության միջոցով։

Կազմակերպությունն իր գործառույթներն իրականացնում է 50 հաստիքային միավոր ունեցող անձնակազմով, որի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարեկան հատկացվում է 218.088.9 հազար ՀՀ դրամ:

Կազմակերպությունը լուծարվելու դեպքում պետական բյուջեում կտնտեսվի Կազմակերպության վարչակազմի պահպանման համար տրամադրվող գումարը՝ 37.572.0 հազար ՀՀ դրամ: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ