25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տղամարդիկ նախընտրում են գիրուկներին

Ոչ վաղ անցյալում գեր կանայք չէին անհանգստանում իրենց կառուցվածքի եւ ավելորդ քաշի համար, մինչդեռ ներկայումս նախընտրությունը տրվում է նիհար ու բարեկազմ կանանց: Այդուամենայնիվ, վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գեր կանայք կարող են երջանիկ լինել` չնայած ավելորդ կիլոգրամներից: 

Ֆոտոմոդելների գովազդը, նիհարեցնող մեթոդների անվերջ գովազդները բերում են նրան, որ կանայք սկսում են սարսափելի կոմպլեքսավորվել: Իսկ սեփական մարմինն իդեալական դարձնելու համար կայանք ստիպված են լինում անցնել սարսափելի դիետաների եւ հոգնեցնող ֆիզիկական վարժությունների միջով: Սակայն միշտ չէ, որ նիհարելով կանայք ավելի երջանիկ են դառնում: 

Ամերիկացի գիտնականները գտնում են, որ իրականում երջանկությունը կապ չունի կիլոգրամների հետ: Ավելորդ քաշը չի խանգարում անձնական կյանքի բարելավմանը, ինչն էլ կնոջը երջանիկ է դարձնում: 

Մասնագետները կարծում են, որ կանայք չպետք է անընդհատ ֆիքսվեն իրենց ավելորդ քաշի վրա: Իհարկե, առողջ ապրելակերպն ու ճիշտ սննդակարգը խիստ կարեւոր են, սակայն հանուն նիհարելու պետք չէ կեղեքել ինքներդ ձեզ: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ իրականում տղամարդիկ ավելի շատ նախընտրում են գիրուկներին, քան նիհարներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ