ՌԴ պետդումայի պատգամավորը չի բացառում Արցախի վերադարձը: Ասում է՝ Երեւանը անսպասելի առաջարկ է արել
«Հարցի խրթինությունը կայանում է նրանում, որ կողմերից յուրաքանչյուրն Արցախը համարում է իր տարածքը և անհասականլի է, թե ինչ կարգավիճակով է Արցախը մասնակցելու բանակցություններին»,-ասել է ՌԴ պետդումայի «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավարի տեղակալ Ադալբի Շխագոշևի, ում խոսքով՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի վերադարձի մասին խոսելու համար դեռ վաղ է:
Ռուսաստանցի պատգամավորի խոսքերով, այդ տարբերակը բացառված չէ, սակայն Հայաստանի կողմից կտրուկ առաջարկություն է արվել: Պատգամավորը կարծում է, որ մինչ այդ Փաշինյանն ու Ալիևը բանակցությունների մի քանի ռաունդ պետք է անցկացնեն՝ փորձելով մշակել բանակցությունների տարբերակներ՝ Արցախի մասնակցությամբ:
«Պետք է խոսել իրար հետ, այլ տարբերակ Հայաստանն ու Ադրբեջանը չունեն: Ամեն ինչ կախված է բանակցություններ վարելու արվեստից և ընդհանուր եզրեր գտնելու կարողությունից»,-հավելել է նա:
Շխագոշևը նաև նշել է, որ Ռուսաստանը կառուցողական հարաբերություններ ունի միաժամանակ Հայաստանի, և Ադրբեջանի հետ: