26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գազից թունավորման 129 դեպք ՝ առաջին եռամսյակում

Այս  տարի բնական և շմոլ գազից գրանցվել է թունավորման 129 դեպք, որից 84-ը շմոլ գազից է։  Զոհվել է 5 քաղաքացի։

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի,տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի  ավագ հրահանգիչ փ/ծ կապիտան Տաթև Ալիխանյանը տեղեկացնում է, որ 2017- 2019 թվականներին շմոլ և բնական գազից թունավորումները ունեցան նվազման միտում։ 2017 թվականին բնական և շմոլ գազից գրանցվել է 429 դեպք, իսկ 2018 –ին 374 դեպք։ 2017 թվականին եղել է 7 զոհ, 906 թունավորում, իսկ 2018-ին է 1 զոհ, 675 թունավորում։

Նրա խոսքով՝ թունավորումը հիմնականում տեղի է ունենում բնակելի շինություններում՝ գազի վառարաններից, կաթսաներից և այլն։

ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը նշում է, որ դեպքերը հիմնականում լինում են գազասպառման սարքերի անսարքության հետևանքով։ Նորմալ օդափոխության և ծխահեռացման դեպքում նման դեպքեր չեն գրանցվի։

«2000 թվականից տարածվեց ավտոմեքենաներում գազի օգտագործումը։ Արդեն 15 տարուց ավել է, ինչ գազի բալոնները օգտագործվում են և հիմա պետք է օրակարգում երկու կարևոր խնդիր լուծել։ Նախ` փորձարկել բալոնները, հետո նոր 5 տարով թույլատրել շահագործումը և երկրորդ՝ մշտապես պետք է հսկել գազի ճնշումը»։

Թունաբան Միքայել Գաբրիելյանը նշեց, որ թունավորման ժամանակ սկզբում առաջանում է քնկոտություն, գլխապտույտ, սրտխառնոց և եթե ժամանակին չդիմեն բժշկի, ապա օրգանիզմում կարող է առաջանալ անվերադարձ փոփոխություններ, մինչև իսկ՝ ուղեղի քաղցկեղ։ Թունավորման ժամանակ առաջին հերթին պետք է տուժվածին անմիջապես դուրս բերել տարածքից։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ