Ինչպիսի կնոջ է փնտրում տղամարդը
Սիրահարված տղամարդը հաճախ չի նկատում ապագա կնոջ ակնհայտ թերությունները: Կանացի հմայքը եւ գրավչությունը հատկապես կարեւոր են տղամարդու համար:
Սակայն եթե տղամարդը որոշել է կապել կնոջ հետ իր ապագան, նրա համար կարեւոր է նաեւ իր մտերիմների կարծիքը: Տղամարդու համար կարեւոր է, որպեսզի իր շրջապատը հիանա իր կնոջով:
Ինտիմ հարաբերությունները տղամարդու համար եւս կարեւորագույն հանգամանքներից են: Տղամարդուն դուր է գալիս սեքսուալ կինը, որը դեպի իրեն ուշադրություն է գրավում: Տղամարդիկ կարեւորություն են տալիս այն փաստին, որ կանայք հիանում են նրանց սեքսուալ ֆանտազիաներով: Մեկ կրքոտ գիշերը կարող է տղամարդուն տվյալ կնոջ կողքին պահել ընդմիշտ:
Բացի այդ, տղամարդիկ սիրում են հոգատար, ուշադիր, բարի կանանց: Մի հանգամանք էլ` պետք է հիշել, որ տղամարդկանց գրավում են տնարար կանայք, հատկապես` այն դեպքում, երբ իրենք պատրաստվում են ամուսնանալ: Տղամարդուն իր կողքին պահելու համար կինը նաեւ պետք է հրաշալի ու համեղ պատրաստել իմանա: