Հետաքրքիր մարդ ա էս Նիկոլ Փաշինյանը. ասում են` մեզ ապուշի տեղ են դնում, այ ձեզ մեռնեմ, մենք հարկ չենք մուծում արդեն 3 տարի Հրապարակ
Մեկը չկա՝ գրի, այ լրագրող ջան, որ թոզ ու դուման են անում էս նոր իշխանությունները՝ մթամ փոքր ձեռնարկատիրության, ընտանեկան ձեռներեցության համար իդեալական պայմաններ են ստեղծում, 160 հազարանոց ՀԴՄ-ները 60-ով են տալիս։ Այ մարդ, էդ ՀԴՄ-ները Սերժի վախտով էլ 60-ով էին տալիս։ Մեզ էլ՝ գյուղական համայնքներիս, 30 հազար սուբսիդավորում էին։
Հետաքրքիր մարդ ա էս Նիկոլ Փաշինյանը. ասում են` ընտանեկան բիզնեսի հարկումը 0 տոկոս են դարձրել, մեզ ապուշի տեղ են դնում։ Այ ձեզ մեռնեմ, մենք հարկ չենք մուծում արդեն 3 տարի, մտեք համայնքի ցանկացած հաշվապահական կանտորա, ձեզ կասեն սաղ»,- բողոքեց ալավերդցի ձեռնարկատերը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: