29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“People”-ը հրապարակել է ամենասեքսուալ տղամարդկանց ցանկը /ֆոտո/

բլեյք շելթոնռիչարդ գիրքրիս հեմսֆորդՕսկար պստորիուսչենինգ տատումՕրերս տեղեկություն էր տարածվել, թե  “People” ամսագիրն արդեն ընտրել է “տարվա ամենասեքսուալ տղամարդուն“: Ըստ բամբասանքների` այդ տիտղոսին ինչպես եւ նախորդ տարի, արժանանալու էր դերասան Բրեդլի Կուպերը, սակայն պարզվեց, որ նա ոչ թե գլխավորում է աղյուսակը, այլ եզրափակում է այն:

2012-ի ամենասեքսուալ տղամարդկանց ցանկը գլախավորում է 32-ամյա դերասան Չենինգ Տատումը: Դերասանն ինքն էլ մեծ զարմանք է ապրել` իմանալով այդ մասին: Մրցակիցներից առաջ անցնելուն դերասանին օգնել է Սթիվեն Սոդերբերգի “Սուպեր Մայք” ֆիլմում նրա կերպարը: Ֆիլմի հիմքում Տատումի իրական կյանքի պատմությունն է, ով վաղ երիտասարդության տարիներին փող է վաստակել սթրիփ-ակումբում: Դերասանին նաեւ մեծ ճանաչում բերեցին “Երդում” եւ “Քայլ առաջ” ֆիլմերը:

2-րդ տեղում ամերիկացի քանթրի երգիչ Բլեյք Շելթոնն է: Այս տարի նա “CMA Awards”-ում 3 մրցանակի արժանացավ: Առաջատարների եռյակը եզրափակում է ավստրալացի դերասան Քրիս Հեմսֆորտը, որը հայտնվել է նաեւ Հոլիվուդի լավագույն հայրերի ցանկում:

2012-ի ամենասեքսուալ տղամարդկանց ցանկն այնուհետեւ  շարունակում են դերասան Մակս Գրինֆիլդը, Բեն Աֆլեկը, Ռիչարդ Գիրը, Մեթ Բոմերը, Դենզել Վաշինգտոնը, Դեմիեն Լյուիսը, Փոլ Ռադը, Բրեդլի Կուպերը, ինչպես նաեւ մարզիկ Օսկար Պիստորիուսը, ով ոտքեր չունի: Աթլետը հատուկ մշակված պրոթեզներ է օգտագործում: Նախորդ Օլիմպիադային նա մրցել է սովորական մարզիկներին հավասար:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ