12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանցի լրագրողը մեղադրվում է լրտեսության մեջ

Ադրբեջանցի լրագրող,  “Այնա-զերկալո”-ի թղթակից Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվել է, նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ, գրում է ադրբեջանական apa.az-ը:

Ներկայում լրագրողը պահվում է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանում: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածով /պետական դավաճանություն/:

Ռաուֆ Միրկադիրովը մեղադրվում է նաեւ Հայաստանի հետ համագործակցության, ինչպես նաեւ առանց Ադրբեջանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչներին տեղյակ պահելու` Հայաստան մենելու մեջ:

Միրկադիրովը ձերբակալվել է ապրիլի 19-ին` Թուրքիայում, որտեղի Ադրբեջան է արտաքսվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ