25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նորանշանակ փոխնախարարի Սորոսից ստացված գրանտի թեման ԼԳԲՏ-ներն էին, 2017թ-ին սատցված գրանտը՝ Ապրիլյան պատերազմը

«Ծանոթացեք՝ հերթական ապազգային, սորոսական փոխնախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Գեմաֆին Գասպարյանը։

Գեմաֆին Գասպարյանը 2001-2005 թթ․ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Քոմփյութերային համակարգեր և ցանցեր): 2007-2009 թթ․ գերազանցությամբ ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնը (կառավարման մագիստրոս):

2009-2010 թվականներին աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում որպես կառավարման փորձագետ, այնուհետ (մինչև 2013 թվականը) նաև վերապատրաստման և զարգացման թիմի ղեկավար։

2013-2019 թթ. հիմնադրել է և ղեկավարել «:Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որի ներքո մինչ օրս էլ գործում են «Բուն TV» գիտամասնագիտական առցանց ալիքը, «Բունուս» վիրտուալ կրթական հարթակը, ինչպես նաև «Դետեկտոր» վերլուծական կայքը։ Ռազմավարական պլանավորման, ֆինանսական հոսքերի կառավարման և առևտրային գործառնությունների փորձագետ է։ Անկուսակցական է։

2014 թվականին Սորոսից ստացված գրանտի թեման ԼԳԲՏ-ներն էին, 2017թ-ին սատցված գրանտը՝ Ապրիլյան պատերազմը…

Մնացած «գիտական քննարկումների» մասին կարող եք պատկերացում կազմել բերված մի քանի օրինակից։ Ի դեպ, Բուն ՏՎ-ն լայն հարթակ էր տրամադրել նաև վերջերս համացանցում մեծ աղմուկ հանած մի կատարյալ տխմարի՝ Տեր-Գաբրիելյանին, որի խոսքերը Արցախյան պատերազմի և հայերի մասին, ոչ միայն աղերս չունեն տրամաբանության հետ, այլ նաև դուրս են բարոյականության սահմանենրից։ Մի մարդ, որ Արցախյան ինքնապաշտպանությունը, իսկ Բաքվի և Սումգայիթի ջարդերին հաջորդած ադրբեջանցիների տեղափոխությունը Հայաստանից անվանում է «հայկական բռնություն»…, իսկ ինքնապաշտպանության դրդված հայ մարդկանց գործողությունները՝ «սպանելու փշրելու գլուխը ցխելու մոլուցք»… 

Կարճ ասած, սրանով խորանում է էն հարցը, թե արդյո՞ք Փաշինյանը պարտավորություններ ունի լգբտ-ների հանդեպ…
Կարծես թե՝ ոչ միայն նրանց հանդեպ…

Հիշեցնեմ, որ մյուս սորոսական փոխնախարարն է՝ Արևիկ Անափիոսյանը՝ Կրթության նախարարությունից, իսկ ապազգային փոխնախարարների շարքին կարելի է դասել նաև Սպորտի և Երիտասարդության հարցերով փոխնախարար՝ Կրիստինա Ասատրյանին, որը ևս սերտ հարաբերությունների մեջ է լգբտ-ների և թուրքական կազմակերպությունների հետ։ Այդ մասին նաև իր ՍՎ-ում է գրված։ Այսինքն՝ հերթական պետպաշտոնյան՝ էդ կուտոկից… 

Ի՞նչ ասեմ… ժողովուրդ ջան… սրա՞նք պիտի որոշեն մեր երկրի ու ազգի ապագան… սրա՞նք, որոնց զզվանքն առ ամեն հայկականը ուղղակի կաթում է դեմքենրից ու իրենց գործունեությունից….

Իրոք որ՝ «Անաստված Կինոթատրոն» է սա…»:

 Տիգրան Սարգսյանն է կիսվել մտահոգություններով: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ