Ուկրաինայում ուժայինները ծեծել են ռուս լրագրողուհուն
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/1c29ba3a_1_1397805738.jpg)
Ուկրաինական Մարիուպոլում նախօեին ծեծի են ենթարկել LifeNews-ի լրագրողուհի Քրիստինա Բաբաեւային: Նկարահանող խումբը նախօրեին ձերբակալվել է ուժայինների կողմից, հաղորդում է RT-ն:
Բաբաեւան հայտարարել է, որ ձերբակալումը շատ կոպիտ ձեւով է ընթացել, եւ նա դեմքի եւ ոտքերի վնասվածքներ է ստացել: Նա ասել է, որ իրեն նետել են գետին ու մի քանի հոգով սկսել ծեծել: Բացի այդ, լրագրողուհին պատմել է, որ ծեծից հետո իրեն ուկրաինական ոստիկանությունը երկար ժամանակ հարցաքննել է: Նրան փորձել են մեղադրել անջատողականության մեջ: Քրիստինան պահանջել է, որպեսզի իրեն փաստաբան հատկացնեն եւ թույլ տան կապվել Ռուսաստանի դեսպանատան հետ, սակայն ուժայինները դա չեն արել:
Այժմ Բաբաեւային ազատ են արձակել` 18 ժամ պահելուց հետո: Սակայն նրանից խլել են միկրոֆոնն ու հեռախոսը: Իսկ ահա օպերատորը մինչեւ հիմա գտնվում է ոստիկանությունում: