23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ողբերգական պատահար Կոտայքում. ընտանիքից 2-ը մահացած են տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խմբերը իրենց մոտ են տեղափոխել 4 քաղաքացու՝ 2-ը մահացած, 2-ը անգիտակից վիճակում: Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանի և ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի և Կոտայքի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչերը պարզել են, որ մահացածներն են՝ Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 2/2 շենքի 15 բնակարանի բնակիչներ՝ Էմմա Բալայանը, Գրետա Տիտանյանը, իսկ վիրավորներն են Միշա Բալայանն ու Լուսինե Բալայանը: Նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել շմոլ գազի հետևանքով ստացած թումնավորման ախտանիշներով: Այս պահին բնակարանում աշխատում են քննիչներն ու փորձաքրեագետը:

Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ