02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Յանուկովիչը Զատիկին կվերադառնա Ուկրաինա

Վիկտոր Յանուկովիչը ապրիլի 20-ին կվերադառնա Ուկրաինա, տեղեկացնում է Газета.Ru-ն` հղում անելով Regnum-ին: Վերջինն էլ վկայակոչում է Ուկրաինայում Լեհաստանի դեսպանության աղբյուրին: Ըստ այդմ` նախկին նախագահը կժամանի Դոնեցկ: 

“Յանուկովիչին այս կիրակի կվերադարձնեն Դոնեցկ: Իմ տվյալներով՝ Կրեմլը դեռևս չի կողմնորոշվել Դոնբասի հասարակաքաղաքական ապագայի հարցում: Այն կարող է դառնալ Դոնեցկի անկախ հանրապետություն կամ դաշնային շրջան ՌԴ կազմում՝ Ղրիմի օրինակով”,- հայտարարել են Լեհաստանի դեսպանատանը:

Հարկ է նշել, որ ապրիլի 20-ին Ուկրաինայում տոնվում է Զատիկը՝ Քրիստոսի Սուրբ հարության տոնը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ