Նախկին երիտասարդ Նիկոլ Վովաեւիչ, ե՞րբ պայմանավորվեցիր Ալիեւի հետ նման հանդիպումներ ունենալ. Փոստանջյան /տեսանյութ/
«Եթե տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ, չի կարելի ենթատեքստերը բացառել»,֊լրագրողների հետ հանդիպմանը Ալիև-Փաշինյան հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ հղում անելով առ այն, որ Քոչարյանի ձերբակալում կարելի է դիտարկել ԼՂ հիմնախնդրի կարգավորման կոնտեքստում։ Փոստանջյանի համոզմամբ՝ ՀՀՇ-ական միջավայրում ձևավորված անձ է Փաշինյանը։ Փաշինյանի երեկվա հայտարարությունը՝ «տարածքներ խաղաղության դիմաց» կոնցեպտի բացառումը վերջինս համարում է մանիպուլյացիա։
Փոստանջյանը նշեց. «Ստվերային գործընթաց կա…«Նախկին երիտասարդ» Նիկոլ Փաշինյանը ե՞րբ հասցրեց նման բան պայմանավորվել: Նա «երիտասարդ» ձեւակերպումից զայրանում է, դրա համար ասում եմ՝ նախկին երիտասարդ Նիկոլ Վովաեւիչ, ե՞րբ պայմանավորվեցիր Ալիեւի հետ նման հանդիպումներ ունենալ եւ ինչո՞ւ չտեղեկացրիր այդ մասին հանրությանը: Փաշինյանը դավոսյան հանդիպման ժամանակ թշնամի պետության հետ մեկ ու կես ժամ բանակցությունների պատմություն է քննարկել, մինչդեռ ժամանակին ինքն էր բղավում, որ տեղյակ է, թե ով ինչպես է բանակցել նախորդիվ»:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» մոտեցումը չի կարող քննարկման առարկա դառնալ, բայց դա Զարուհի Փոստանջյանի համար համոզիչ չէ: Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Ավելին՝ տեսանյութում: