27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իրանը կտրուկ է արձագանքելու ՀՀ-Իսրայել հնարավոր ջերմացմանը

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ շուտով Իսրայելը դեսպանություն կունենա Հայաստանում, իսկ Հայաստանը՝ Իսրայելում:

Զոհրաբ Մնացականյանի խոսքերը մեջբերում է The Jerusalem Post պարբերականը «Իսրայելի եւ Հայաստանի հարաբերությունները ջերմանո՞ւմ են» հոդվածում:

«Ես լավատեսորեն եմ տրամադրված եւ կարծում եմ, որ դա շուտով տեղի կունենա: Մենք ավելի քան ուրախ կլինենք նոր որակ հաղորդել Իսրայելի հետ մեր հարաբերություններին»,- ասել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը:

Հայ-իսրայելական հարաբերությունների լավացման մասին մեսիջները պետք է դիտարկել իսրայելա-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների ամրապնդման համատեքստում:

Իսրայելը տարիներ շարունակ զինում է ՀՀ-ին ու Արցախին պատերազմով սպառնացող Ադրբեջանին ու իսրայելցի մասնագետները վերապատրաստում են ադրբեջանական բանակն ու արդիականացնում այն:

Իսրայելի համար ՀՀ-ն ՌԴ-ի և Իրանի հետ ռազմավարական, դաշնակցային կապեր ունեցող երկիր է, իսկ Իսրայելի համար տարածաշրջանային դաշնակիցներ են Թուրքիան ու Ադրբեջանը` երկու պետություններ, որոնց նպատակն է բնաջնջել հայությանն ու ոչնչացնել հայոց պետականությունը: Իսրայելը բազմամիլիարդանոց ռազմական պայմանագրեր ունի Ադրբեջանի հետ, գնում է ադրբեջանական նավթն ու այնտեղ ունի հրեական զգալի համայնք:

Իրանը կտրուկ է արձագանքելու ՀՀ-Իսրայել հնարավոր ջերմացմանը` թե՛ Ղարաբաղի հարցով դիրքորոշման, թե՛ տնտեսական նախագծերի առումով։ Մեղրիի ազատ տնտեսական գոտի կարող են այդպես էլ իրանցի ներդրողներ չգալ ու իրանական ապրանքները տարանցվեն ոչ թե ՀՀ-ով, այլ Ադրբեջան-Իրան երկաթգծով ու ավտոմայրուղիներով դեպի Սև ծով` Բաթումի, Փոթի կամ ՌԴ:

Հայ-իսրայելական տնտեսական հարաբերությունները գրեթե զրոյական մակարդակի են, Իսրայելի համար Հարավային Կովկասում թիվ մեկ դաշնակիցն Ադրբեջանն է, իսկ երկրորդական դաշնակիցը` Վրաստանը, որն ԱՄՆ-ի դաշնակիցն է, հակառուսական պլացդարմ ու թուրք-ադրբեջանական տանդեմի հետ սերտորեն, բազմաթիվ թելերով կապված երկիր:

ՀՀ-ի դիվանագիտությունը պետք է հաշվարկի Իրանի սուր արձագանքն ու իր խողովակներով ճշգրտի հայ-իրանական հարաբերությունների վրա հնարավոր բացասական հետևանքները Մնացականյանի իսրայելական այցին ընդառաջ:

ՀՀ-ի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան չպետք է տեղի ունենա ավանդական բարեկամների, դաշնակիցների ու կարևորագույն հարևանների հետ հարաբերությունների հաշվին։ Իսրայելը շատ հեռու է Հարավային Կովկասից, իսկ Իրանը ՀՀ-ի հարավային դարպասն ու հարևանն է: Այնտեղ առկա է հայ համայնք, ու Իրանի ազդեցությունը տարածվում է ողջ Մերձավոր Արևելքում, որտեղ ամենուրեք հայկական համայնքներ կան:

 

Արտեմ Բալասանով

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ