30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կաթոլիկ աշխարհը նշում է աշխարհի Փրկչի` Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, կաթոլիկ աշխարհը նշում է աշխարհի փրկչի` Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը: Իրենց գլխավոր տոնը նշում են նաև բողոքականները, Անգլիկան եկեղեցու հետևորդները և մի շարք ուղղափառ եկեղեցիներ, գրում է Daily Mail-ը:

Լույս երեքշաբթի գիշերը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գլխավորել է տոնական հանդիսավոր պատարագը, որը տեղի է ունեցել Վատիկանի Սուրբ Պետրոս՝ գլխավոր կաթոլիկ տաճարում: Այն հեռարձակվել է ուղիղ եթերով:

Սուրբծննդյան կեսօրին  (Երևանի ժամանակով՝ 14:00) քահանայապետը հանդես կգա սուրբծննդյան ուղերձով:

Քրիստոսի Ծնունդի տարբեր ամսաթվերի գոյության պատճառը հետևյալն է: Նախկինում Սուրբ Ծննդյան և Մկրտության տոները միասին էին տոնում` հունվարի 6-ին, բայց հետո դա փոխվեց Բեթղեհեմի և Հորդանանի` միմյանցից հեռու լինելու պատճառով, տեղեկացնում է ter-hambardzum.net-ը:

Հունվարի 6-ին մարդիկ գնում էին ուխտի Քրիստոսի ծննդյան և մկրտության վայրերը, սակայն շատերն ի վիճակի չէին լինում իրենց ուխտը կատարելու` նույն օրը երկու վայրերն էլ այցելել չկարողանալու պատճառով: Դրա համար երուսաղեմացիները Ծննդյան տոնը փոխեցին դեկտեմբերի 25-ին: Նաև հեթանոսական ժամանակներում արևին նվիրված տոն կար դեկտեմբերի 25-ին, և մարդիկ այդ օրը, ըստ հաստատված սովորության, տոնախմբություն էին անում: Եվ հեթանոսական տոնախմբությունը քրիստոնեականով փոխարինելու համար Սուրբ Ծննդյան տոնը տեղափոխվեց դեկտեմբերի 25: Իսկ հայ քրիստոնյաները, ինչպես սկզբից սովորեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչից, այդպես էլ պահեցին` շարունակելով Փրկչի Ծննդյան և Աստվածահայտնության տոները տոնել ճշգրիտ օրը` հունվարի 6-ին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ