Ինչո՞ւ է Փաշինյանը կանգ առել Մակունցի վրա. Հրապարակ
Թեև երեկ հաստատվեց, որ «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարի պաշտոնում կներկայացվի մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի թեկնածությունը, ինչպեսև օրեր առաջ գրել էինք մենք, սակայն իրական ղեկավարումը կստանձնի խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, որին թիմում «ընդունում» են գրեթե բոլորը, քանի որ «նա կարողանում է հարաբերություններ հաստատել ու պահել գրեթե բոլորի հետ»:
Իսկ Մակունցի նշանակումը հիմնավորվում է վարչապետի ընտանիքի հետ ունեցած մտերմությամբ: Այնպես են արել, որ նախարարի պաշտոնից զրկվելը Փաշինյանի անգլերենի ուսուցչուհին ծանր չտանի և չնեղվի շարքային պատգամավորի կարգավիճակից: Խմբակցության ղեկավարի պաշտոնում նա կունենա բավականին ծանրակշիռ կարգավիճակ՝ ծառայողական մեքենա, լավ աշխատասենյակ, բարձր աշխատավարձ և այլն:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: