07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատերազմն է լինելու արցախյան խնդրի լուծումը հաջորդ տասնամյակների համար

Ես շատ մեծ ուշադրություն չէի դարձնի Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը փոխըմբռնման են հասել ղարաբաղյան հարցում։ Ի վերջո, դա կարող է պարզ ապատեղեկատվություն լինել, որին մենք նախկինում հազար անգամ առնչվել ենք։

Ինձ այլ բան է անհանգստացնում՝ հնարավոր պատերազմը։ Ահա սրա հավանականությունն է շատ մեծացել։ Մի քանի պատճառով, որոնց թվում են նաև Ադրբեջանի համար՝ միջազգային հարմար իրողությունները, Հայաստանի դիրքերի թուլացումն ու, ըստ էության, կորսված մի քանի ամիսները, որոնք մենք սպառեցինք բացառապես ներքաղաքական պրոցեսների վրա։

Այս ընթացքում մտահոգիչ բազում երևույթների ականատես եղանք։ Դրանց հանրագումարը խոսում է պատերազմի հավանականության մեծացման մասին։ Եվ ուրեմն պետք է պատրաստ լինել դրան։ Նախ և առաջ հոգեբանորեն։ Այդ պատերազմն է լինելու արցախյան խնդրի լուծումը հաջորդ տասնամյակների համար։ Որքան դիմակայենք, այնքանին էլ տեր կմնանք։ Իսկ թե առաջ գնացինք, ուրեմն հանգուցալուծում էլ կունենանք։ Ահա այսպիսի յուրօրինակ Հայրենական պատերազմ…

Հրանտ-Մելիք Շահնազարյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ