Կադրերի հարցը Սերժի ժամանակ ու Նիկոլի ժամանակ. ուշագրավ տեսանյութ
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին Նիկոլ Փաշինյանը նախօրեին նշանակել է վարչապետի խորհրդական։ Որոշումը բուռն դժգոհություն առաջացրեց, քանի որ ապրիլյան պատերազմից հետո Արշակ Կարապետյանն ազատվել էր ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից հենց թերացումների համար։
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են այժմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու այժմ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարում, որ պատժվելու փոխարեն Արշակ Կարապետյանն անցել է այլ աշխատանքի։ Մասնավորապես, Արայիկ Հարությունյանը հղում է անում որոշ տեղեկությունների, թե Արշակ Կարապետյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը կցորդ է։
Տեսագրության կոնկրետ ժամկետ չի մատնանշվում, թեեւ հստակ երեւում է, որ տեսանյութը մինչեւ 2018թ. հայտնի քաղաքական իրադարձություններն է արված: