10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Եվրոպան կարող է ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել  Բարոզուն հայտարարել է, որ Եվրոպան քաղաքական նախապատվություն  չի տալիս “Հարավային հոսք” նախագծին, ինչպես պնդում է Ռուսաստանը, քանի որ նախագծերը կարող են տարբեր լինել, սակայն մատակարարը նույնն է՝ ռուսական “Գազպրոմը”,- գրում է ադրբեջանական Day.Az-ը:

Նա ասել է, որ հրաժարվելով “Հարավային հոսքից”` Եվրոպան կարող է նախապատվություն տալ Ադրբեջանից Իտալիայի տարածքով գազի ներկրմանը, բայց այն դեպքում, “եթեԱդրբեջանին հաջողվի դիմակայել Ռուսաստանի ճնշմանը”:   

“Հարավային հոսք” գազամուղը ռուս-իտալա-ֆրանս-գերմանական նախագիծ է, որը ձգվելու է Սև ծովի հատակից մինչև Բուլղարիայի Վառնա նավահանգիստ, որտեղից նրա երկու ճյուղերը կանցնեն Բալկանյան թերակղզով Իտալիա եւ Ավստարիա:

Գազմուղի շինարարությունը սկսկվել է 2012թ-ին, իսկ ավարտը նախատեսված է 2015թ-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ