17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Մենք ցանկանում ենք շարունակել աջակցել ղարաբաղյան հակամարտության հարցով երկխոսությանը Բաքվի և Երևանի միջև. Լավրով

Ռուսաստանը ցանկանում է շարունակել աջակցել Բաքվի և Երևանի անմիջական երկխոսությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, գրում է РИА Новости-ն։

«Մենք ցանկանում ենք շարունակել աջակցել ղարաբաղյան հակամարտության հարցով երկխոսությանը Բաքվի և Երևանի միջև», – ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ-ն Բաքու է ժամանել՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստին: 

Հաղորդվել է, որ Բաքվում Լավրովը կհանդիպի նաև երկրի Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի հետ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ